էրեբունի արգելոց թանգարան

էրեբունի  արգելոց — թանգարանը հիմնադրվել է 1968թ. հոկտեմբերի 19-ին՝ Երևան քաղաքի 2750-ամյակի առթիվ: Թանգարանը ստեղծվել է Երևանում գտնվող երեք հնավայրերից՝ Արին բերդ, Կարմիր բլուր և Շենգավիթ, հայտնաբերված գտածոների հիման վրա։ Արգելոց-թանգարանն ունիի երկու մասնաճյուղ` «Կարմիր բլուր» և «Շենգավիթ»։ Այն Երևան քաղաքում գործող միակ թանգարանն է ուր կարելի  այցելել տեսնելու հնությունները: Թանգարանի մշտական ցուցադրությանը ներկայացված է Ուրարտուի պատմությունը, տնտեսությունը, ճարտարապետությունն ու կերպարվեստը,  որմնանկարչությունը, խեցեգործությունը և այլն։ Այն զբաղեցնում է ավելի քան 1000 քառ. մ. մակերես՝ ներառյալ ներքին բակում կազմակերպված բացօթյա ցուցադրությունը։ Այստեղ ներկայացված են Էրեբունիի պեղումներից հայտնաբերված 23 սեպագիր արձանագրություններից 7-ը՝ ներառյալ Երևան քաղաքի ծննդյան վկայագիր համարվող սեպագիր քարը։

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրատարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով