Արյան մասին

Մենք սովորեցինք թե որտեղով է արյունը անցնում և որտեղ է ամենա շատ արյունը գտնվում, նաև հետաքրքիր փաստ Արյունը հեղուկ հյուսվածք է` կազմված պլազմայից և նրա մեջ լողացող ձևավոր տարրերից: Այն գտնվում է արյունատար անոթների համակարգի մեջ և սրտի աշխատանքի շնորհիվ անընդհատ շարժման մեջ է: 70կգ-ոց մարդն ունի մոտավորապես 5-6լ արյուն: Երեխաների մոտ արյան քանակը համեմատաբար ավելի շատ է, քան մեծերի մոտ` կազմում է քաշի մոտ 11%-ը: Նորմալ պայմաններում ամբողջ արյունը չի շրջանառվում: Դրա մի մասը պահեստավորվում է արյան դեպոներում` փայծաղ, մաշկ, լյարդ: Դեպոյացված արյունն արյունահոսությունների ժամանակ դուրս է գալիս և սկսում է լրացնել կորցրած արյան քանակը: