10.11.2021

Ձմեռն էանց, անձրեւք անցին եւ գնացեալ մեկնեցան: Ծաղիկք երեւեցան յերկրի մերում, ժամանակ եհաս հատանելոյ, ձայն տատրակի լսելի եղեւ յերկրի մերում: Թզենի արձակեաց զբողբոջ իւր, որթք մեր ծաղկեալք ետուն զհոտս իւրեանց: Արի եկ, մերձաւոր իմ, գեղեցիկ իմ, աղաւնի իմ, եւ եկ դու: Երեւեցո ինձ զերեսս քո եւ լսելի արա ինձ զբարբառ. զի բարբառ քո քաղցր է, եւ տեսիլ քո գեղեցիկ:

 

Ձմեռն անցավ, անձրևներն անցան հեռացան: Ծաղիկներն երևացին մեր երկրում, ժամանակն եկավ էտելու, տատրակի ձայնը լսվեց մեր երկրում: Թզենին տվեց իր բողբոջները, մեր ծաղկած որթերը տվեցին իրենց բույրերը: Վեր կաց իմ մերձավոր, իմ գեղեցիկ, իմ աղավնի, դու էլ արի: Ցույց տուր ինձ քո երեսը, և լսեցրու քո խոսքը, քանի որ քո խոսքը քաղցր է և քո տեսքը գեղեցիկ:

 

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրատարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով