Բաղձալի Բարովեկածը գրքի մասին; ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ԳԱՐՈՒՆ

Ուսումնական գարուն նախագծի համար կարդում եմ Կլոդ Ռուա <Բաղձալի բարովեկածը> գիրքը: Պատմվածքի հերոսուհինՍելինը, շատ էր ուզում կատու ունենալ: Բայց տան անդամները դեմ էին նրա ուզածին: Ծննդյան առթիվ նրան նվիրում են թելերի կծիկներ:Նույն օրը նա սկսում է գործել` ձանձրությունից: Գործելու ընթացքում նա քնեց, բայց նույնիսկ քնած նա գործում էր: Նա իր երազի մեջ տեսավ, որ կատու ունի: Հետո նա արթնացավ մլավոցից, և տեսավ որ գործել է կապտականաչ գույնի մի կատու, որը խոսել գիտեր: Կատվի անունը Սելինը դրեց Բաղձալի Բարովեկած: Գիրքը Սելինի և իր կատվի մասին է: