Դերանուն։

1. Ընդգծված բառը ո՞ւմ անվան փոխարեն է գրված:

Օրինակ՝

Անանիա Շիրակացին յոթերորդ դարի գիտնական էր: Նա Երկիրը գնդաձև էր պատկերում և բաժանում էր կլիմայական յոթ գոտիների: Նա — Անանիա Շիրակացին:

— Հիմա ես սրա գլխին մի խաղ կխաղամ,- ասաց Տիգրանը: ես-Տիգրան
Ես արդեն հոգնել եմ ու հենց առավոտյան տուն եմ գնալու,- ասաց Նվարդը: ես-նվարդ
Դու ինչո՞վ ես զբաղված, ի՞նչ ես անում այդտեղ,- հարցրեց մայրը տղային: դու-տղա
-Առաջինը դո՛ւ մտիր,- Ռուբենին առաջարկեց տղան: դու-Ռուբեն
Վարորդը նոր միայն նկատեց մեզ: Նա ապակու ետևից ժպտաց և ձեռով կանչեց: վարորդ-նա

Նա թվաբանությունից ամենաուժեղն է,- ընկերուհուն գովում էր Նվարդը:

նա-ընկերուհի

2. Ընդգծված բառն ո՞ւմ անվան փոխարեն է դրված:

Օրինակ՝ — Տիգրա՛ն, ես տուն եմ գնում, իմ գնալու ժամանակն է: Ես-Նա, ով խոսում է Տիգրանի հետ:

— Ես մի քիչ հետո կգամ, Լևո՛ն, մի քիչ էլ մնամ այստեղ ու գամ, հա՞:

Ես-Լևոն
Դու լռում ես, նրանց մասին նոր բան ես իմացել ու ինձ չես ասում:

Դու-ինձ
Դու ինչո՞ւ ես լռում,- հետաքրքրությունից վառվում էր Լևոնը:

Լևոն-դու

Միայն թե դու շո՛ւտ արի, իմ թթվածինը վերջանում է,- զգուշացրեց Լևոնը:

Լևոն-դու

Նա մեզ էլ չի կարող խանգարել,- ընկերոջը հանգստացնում էր Տիգրանը:

Նա-մեզ

3. Ես, դու, նա, մենք, դուք, նրանք բառերն ինչո՞ւ են անձնական դերանուններ կոչվում:

որովետև դրանք անձին են վերաբերում

4. Ես, դու, նա, մենք, դուք, նրանք դերանուններն ըստ թվի բաժանի՛ր երկու խմբի:

Եզակի-ես դու նա

Հոգնակի-մենք դուք նրանք

5. Անձնական դերանունները ի՞նչ սկզբունքով են բաժանված երեք խմբի:

Ա. Ես, մենք. Բ. Դու, դուք. Դ. նա, նրանք:

Ըստ դեմքի

Օրինակ Ես, մենք արաջին դեմք։

6. Ընդգծված բառերն ի՞նչ են նշանակում: Դրանք ինչո՞վ են նմանվում ես, դու, նա դերանուններին:

Նետ-աղեղը մինչև 19-րդ հարյուրամյակը որպես զենք է գործածվել: Դա նաև Շվեյցարիայի լեռնականների նախընտրած զենքն էր: Եվրոպայում նետաձգության առաջին մրցությունն էլ անցկացվել է այդ երկրում: Գիտե՞ք Վիլհելմ Տելի մասին լեգենդը: Դա պատմում է, թե լեռնցիներն ի՜նչ վարպետությամբ էին գործածում այդ զենքը: Մյուս լեգենդը Ռոբին Հուդի մասին է: Սա էլ վկայում է, որ անգլիացիներն էլ անտարբեր չէին այդ զենքի նկատմամբ: Մի հետաքրքիր փաստ կա նետաձգության պատմության մեջ: Դա վկայում է, որ հրազենի հետ առաջին մրցությունում նետ-աղեղն է հաղթել: Բայց հետո հրազենը կատարելագործվել ու դուրս է մղել այդ զենքը: Այսօր դա ապրում է միայն սպորտում:

նմանվում են նրանով, որ նրանք բոլորը առարկայի են վերաբերում։

7. Կետերի փոխարեն գրի՛ր տրված բառերը:

, այսպես, այդպես, այնպես, , :

Համաշխարհային օվկիանոսում միլիոնավոր տոննաներով սառույց կա: Եթե այդքան սառույցը հալվի, ցամաքի մեծ շերտեր կանհետանան ջրի տակ, քանի որ օվկիանոսի մակարդակը ավելի քան հարյուր մետրով կբարձրանա: Թուրքմենիայում Այնպիսի վայր կա, որտեղ ամռանն … չղջիկ է հավաքվում, որ դա անվանում են չղջիկների «ամառանոց»: Տաք ամռանն այդտեղ հավաքվում է մոտ քառասուն հազար չղջիկ: Մի գիշերում նրանք ուտում են մոտ տասը փութ վնասակար միջատ: այդպես սնվելով՝ չղջիկներն օգտակար են դառնում մարդկանց, ինչպես նաև այգիների ու դաշտերի համար: Բայց չղջիկներն այնտեղ ձմեռել չեն կարող, որովհետև բարձր ջերմությունը խանգարում է նրանց ձմեռային քնին: Ձմռանը նրանք չվում են այնքան որտեղ ավելի ցուրտ է, և քուն են մտնում մինչև գարուն:

***

Խոսքում գոյական, ածական, թվական անունները չկրկնելու համար հաճախ դրանք փոխարինվում են անվան դեր կատարող բառերով, այսինքն՝ դերանուններով։ Այլ կերպ ասած՝ դերանուն են կոչվում այն բառերը, որոնք մատնացույց են անում առարկա, հատկանիշ, քանակ կամ որակ՝ առանց դրանք անվանելու։ Դերանունները հանդես են գալիս իրենց ութ տեսակներով, դրանք են` անձնական, ցուցական, փոխադարձ, հարցական, հարաբերական, անորոշ, որոշյալ և ժխտական:
Անձնական դերանունները գործածվում են անձի անվան փոխարեն: Ունեն երկու թիվ՝ եզակի (ես, դու, նա) և հոգնակի (մենք, դուք, նրանք), երեք դեմք՝ I (ես, մենք), II (դու, դուք), III (նա, նրանք):
Ցուցական դերանունները մատնացույց են անում առարկա կամ հատկանիշ:

Գույն

Բոլոր մարմինները լուսավորվում են Արեգակի կամ այսպես ասած սպիտակ լույսով:

 

Ինչպե՞ս են առաջանում գույները:

 

Բազմաթիվ փորձերի արդյունքում պարզվել է այդ երևույթի պատճառը:

 

Սպիտակ լույսի նեղ փունջը պրիզմայով անցնելիս բեկվում է, և էկրանի վրա առաջանում են իրար հաջորդող տարբեր գույնի շերտեր: Այդ պատկերն ընդունված է անվանել լույսի սպեկտր:

 

 

Սպիտակ լույսի տարրալուծումը առանձին գույների պայմանավորված է այն հանգամանքով, որ տարբեր գույնի լույսերը տարբեր չափով են բեկվում պրիզմայում, ինչի հետևանքով առանձնանում են իրարից:

 

Արեգակի լույսի սպեկտրը պարունակում է յոթ հիմնական գույներ` կարմիր, նարնջագույն, դեղին, կանաչ, երկնագույն, կապույտ և մանուշակագույն:

 

Իրականում առանձին գույների միջև հստակ սահմաններ գոյություն չունեն, և մեկից մյուսին անցումը տեղի է ունենում աստիճանաբար:

 

Եթե պատկերված բոլոր գույնի լույսերը խառնենք իրար, ապա կստացվի սպիտակ լույս:

 

Մենք գիտենք, որ սեփական լույս չունեցող մարմինները մեզ տեսանելի են իրենց կողմից անդրադարձրած լույսի շնորհիվ:

Սպիտակ լույսի բարդ կառուցվածքով է պայմանավորված բնության հրաշալի երևույթներից մեկը՝ ծիածանը:

 

Արեգակի լույսը, բեկվելով և անդրադառնալով անձրևի կաթիլներից, տարրալուծվում է տարբեր գույների և երկնքում հայտնվում բազմերանգ կամարի՝ ծիածանի տեսքով:

 

Ծիածանը ծագում է, երբ Արեգակի լույսն անցնում է անձրևի կաթիլների միջով և, ինչպես պրիզմայում, տարրալուծվում է տարբեր գույնի ճառագայթների։

 

Հաճախ կարելի է ծիածան տեսնել նաև ջրվեժի, շատրվանի, ջրող մեքենայի առաջացրած ջրափոշու մեջ։

 

Լրացուցիչ աշխատանք

Պատասխանել հարցերին։

 

Ի՞նչով է պայմանավորված մարմիների գույնը։

Սպիտակ լույսի նեղ փունջը պրիզմայով անցնելիս բեկվում է, և էկրանի վրա առաջանում են իրար հաջորդող տարբեր գույնի շերտեր: Այդ պատկերն ընդունված է անվանել լույսի սպեկտր:

Ո՞ ր գիտնական է ապացուցել,որ արեգակի սպիտակ լույսը,տարբեր գույնի ճառագայթների համախումբն է։

Իսակ Նյուտոն

Ի՞նչպիսին է կենդանիների աչքի կառուցվածքը։

Տարբեր

Բացատրե՛ք լուսացույցի գունվոր ապակիների 《գործողությունը》։

Թվարկե՛ք արեգակնային սպեկտրի գույներն ըստ հաջորդականության։

կարմիր, նարնջագույն, դեղին, կանաչ, երկնագույն, կապույտ և մանուշակագույն:

Ի՞նչու է պրիզմայում կամ ջրի կաթիլում սպիտակ լույսը բաժանվում առանձին գունավոր ճառագայթների.դրանցից,որ գույնի ճառագայթներն են բեկվում՝ա)ամենափոքր չափով բ)ամենամեծ չափով։

Ի՞նչից է կախված անթափանց մարմինների գույնը։

Մենք գիտենք, որ սեփական լույս չունեցող մարմինները մեզ տեսանելի են իրենց կողմից անդրադարձրած լույսի շնորհիվ:

 

Սպիտակ լույսի բարդ կառուցվածքով է պայմանավորված բնության հրաշալի երևույթներից մեկը՝ ծիածանը

Ի՞նչից է կախված թափանցիկ մարմիների գույնը։

Իր գույնից

Ձեր կարծիքով ՝ ի՞նչ դեր կարող է գույնը կենդանիների կյանքում։

Ամեն։ Եթե գույն չլիներ մենք անտեսանելի կլինենք։