Արամը ունի 3 անգամ ավելի դրամ քան Արթուրը։
Հաշվի՛ր, թե որքան դրամ ունի նրանցից յուրաքանչյուրը,
իմանալով, որ նրանք միասին ունեն 3600դրամ։
Լուծում
3 + 1 =4
3600 : 4 = 300
3600 – 300 = 2700
2. Վահանը ունի 5 անգամ ավելի դրամ քան Հրանտը։
Հաշվի՛ր, թե որքան դրամ ունի նրանցից յուրաքանչյուրը,
իմանալով, որ նրանք միասին ունեն 4200դրամ։
Լուծում
5 + 1 = 6
4200 : 6 = 700
4200 – 700 = 3500

3. Դավիթը ունի 4 անգամ ավելի դրամ քան Նարեկը։
Հաշվի՛ր, թե որքան դրամ ունի նրանցից յուրաքանչյուրը,
իմանալով, որ նրանք միասին ունեն 4500դրամ։
Լուծում
4 + 1 = 5
4500 : 5 = 900
4500 – 900 = 3600
4. Երկու կից հողամասերից մեկի մակերերսը 3 անգամ մեծ է
մյուսի մակերեսից։ Հաշվի՛ր յուրաքանչյուր հողամասի
մակերերսը՝ իմանալով, որ դրանք միասին 2400մ2 են։
Լուծում
3 + 1 = 4
2400 : 4 = 600
2400 – 600 = 1800
5. Մարիան և Տիգրանը միասին գնել էին 21 վարդ։ Որքա՞ն
վարդ էր գնել նրանցից յուրաքանչյուրը, եթե Տիգրանը 2
անգամ շատ վարդ էր գնել քան Մարիան։
Լուծում
2 + 1 = 3
21 : 3 = 7
21 – 7 = 14

6. Արմենը ունի 350 դրամով ավելի քան Աշոտը։ Հաշվի՛ր, թե
որքան դրամ ունի նրանցից յուրաքանչյուրը, իմանալով, որ
նրանք միասին ունեն 2350 դրամ։
Լուծում
350 + 1 = 351
2350 – 351 = 1999
2350 – 1999 = 1350
7. Շուշաննան ունի 200 դրամով քիչ քան Սյուզաննան։
Հաշվի՛ր, թե որքան դրամ ունի նրանցից յուրաքանչյուրը,
իմանալով, որ նրանք միասին ունեն 2350 դրամ։
Լուծում
2350 – 200 = 2150
2150 : 2 = 1075

8. Սոնան 26 տետրի համար վճարեց 360 դրամ ավելի, քան
Անահիտը 20 տետրի համար։ Նարեն 9 տետերի համար
որքա՞ն վճարեց։
Լուծում
26 – 20 = 6
360 : 6 = 60
60 * 9 = 540
9. Հավասարակողմ եռանկյան պարագիծը 180սմ է։ Գտիր այն
քառակուսու մակերեսը, որի կողմը հավասար է այդ
եռանկյան կողմին։
180 : 3 = 60
60 * 60 = 3600
10. Գտիր 8սմ կողմով քառակուսու մակերերսի 3
4
մասը։
8 * 8 = 64
64 : 4 = 16
16 * 3 = 48

Արշավի ընթացքում խարույկ վառելու համար Աստղիկը, Արմենը, Նարեկը և  Նարեն  գնացին  փայտ հավաքելու։  Ամենաշատը  հավաքեց  Նարեկը, իսկ Նարեի հավաքածը ամենաքիչը չէր։ Նրանցից  ո՞վ էր  ամենքիչ  փայտը  հավաքել, եթե  Աստղիկն ու Նարեն միասին  հավաքել  են այնքան փայտ, որքան  Արմենն ու  Նարեկը  միասին։
Պատ․՝ Արմեն

 

Պապիկը յուրաքանչյուր ծոռին 1 կոնֆետ ավել տալով իր 98 կոնֆետը բաժանում է իր ծոռների և թոռների միջև։ Քանի՞ թոռ ու ծոռ ունի պապիկը, եթե նրա թոռների ու ծոռների ընդհանուր քանակը 15 է։
98 : 15 = 6 (8մն․)
15 — 8 = 7
Պատ․՝ 7 թոռ, 8 ծոռ

Բաժանելին 5 անգամ մեծ է բաժանարարից, իսկ բաժանարարաը 5 անգամ մեծ է քանորդից։ Գտիր բաժանելին։
5 * 5 = 25
25 * 5 = 125
125 : 25 = 5
Պատ․՝ 125

Անահիտը գնում էր մարզադաշտ։ Նրան ընդառաջ էին գալիս 6 սովորող՝ յուրաքանչյուրի ձեռքին՝ 3-ական տոպրակ, և ամեն տոպրակում՝ 5-ական գնդակ։ Քանի՞ գնդակ էին տանում սովորողները մարզադաշտ։
Սովորողները մարզադաշտ չէին գնում, որովհետև գնում էին ընդառաջ Անահիտին
Պատ․՝ զրո գնդակ

Համերգին մասնակցում էին 4 աղջիկ։ Յուրաքանչյուր երգ կատարում էին նրանցից երեքը։ Ամենաշատ հանդես եկած աղջիկը կատարել  է 8 երգ, իսկ ամենաքիչ  հանդես  եկածը՝ 5 երգ։ Քանի՞ երգ են երգել աղջիկները, եթե ամեն երգ կատարելուց հետո  յուրաքանչյուրը ստացել է 1 ծաղիկ։
8 + 5 = 13
(6 + 6) + 13 = 25
25 : 3 = 8 (1մն․)
6 և 6 տարբերակը չ՛է
(7 + 6) +13 = 26
26 : 3 = 8 (2մն․)
7 և 6 տարբերակը չ՛է
Ուրեմն 7 և 7 տարբերակն է
(7 + 7) + 13 = 27
27 : 3 = 9
Պատ․՝ 9

Նարեկը ասաց, որ Արմենը 500-ից շատ գիրք ունի, իսկ Արմինեն էլ պնդեց, որ Արմենը ավելի քիչ գիրք ունի։ Նարեն էլ պնդեց, որ այնուամենայինիվ Արմենը  գիրք  ունի։ Որքա՞ն գիրք ունի Արմենը, եթե  նրանց ասվածներից միայն մեկն է ճիշտ։
Պատ․՝ Արմենը չունի գիրք

Սեղանի շուրջ նստած են 7 հոգի։ Յուրքանչյուրը բաժակը մեկ անգամ զարկում է մյուս բոլորի բաժակներին։ Քանի՞ անգամ են զարկում բաժակները։
7 * 6 = 42
42 : 2 = 21
Պատ․՝ 21 անգամ

Ավտոմեքենայի համարանիշի եռանիշ թիվն այնպիսին է, որ եթե հանենք 7, ապա կբաժանվի 7-ի, եթե հանեք 9, կբաժանվի 9-ի, եթե հանեք 11, կբաժանվի 11-ի։ Ո՞րն է այդ եռանիշ թիվը։
7 * 9 * 11 = 63 * 11 = 693
Պատ․՝ 693

Երբ մայրիկը 33  տարեկան էր, Սոնան 9 տարեկան էր։ Իսկ հիմա Սոնան 2 անգամ փոքր է մայրիկից։ Քանի՞  տարեկան է Սոնան։
33 — 9 = 24
Պատ՝ 24

Կռահելով առաջին տողի փակագծում գրված թվի ստացման ձևը՝ ի՞նչ թիվ պետք է տեղադրել երկրորդ փակագծում։

16   (35)  54

48    (54)     60

(16 + 54) : 2 = 35
(48 + 60) : 2 = 54
Պատ․՝ 54

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրատարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով