ՄԹՆՈԼՈՐՏԱՅԻՆ ՏԵՂՈՒՄՆԵՐ

Ինչպե՞ս են առաջանում մթնոլորտային տեղումները:

Ամպերում ջրային գոլորշիներր սառելով, խտանում են, վերածվում ջրի կաթիլների,Դրանք, կուտակվելով, խոշորանում են և Երկրի ձգողական ուժի ազդեցությամբ թափվում են Երկրի մակերևույթի վրա՝ առաջացնելով մթնո­լորտային տեղումներ:

Մթնոլորտային տեղումների ի՞նչ տեսակներ գիտեք: Թվարկեք հե­ղուկ և պինդ տեղումները:

Մթնոլորտային տեղումներր լինում են հեղուկ և պինդ:Հեղուկ մթնոլորտային տեղումնեն են անձրևը,ցողը,իսկ պինդ մթնոլորտային տեղումնեն են ձյունը,կարկուտը,եղյամը:

Ինչպե՞ս են առաջանում անձրևը և ձյունը:

Անձրևն առաջանում է օդի միայն դրական ջերմաստիճանների դեպ­քում, երբ մթնոլորտում կա բավարար քանակությամբ ջրային գոլորշի:Ձյունը առաջանում է օդի 0 °0-ից ցածր ջերմաստիճանում: Այսինքն՝ ջուրր հեղուկ վիճակից անցնում է պինդ վի­ճակի;

Ինչպե՞ս են առաջանում ցողը և եղյամը։

Ցողը Երկրի մակերևույթի, բույսերի և զանազան առարկաների վրա նստած ջրի մանր կաթիլներն են: Դրանք գոյանում են հիմնակա­նում տարվա տաք սեզոնում, օդի դրական ջերմաստիճանի պայմաննե­րում, պարզկա գիշերային ժամերին:Եղյամն առաջանում է տարվա ցուրտ եղանակին, պարզկա գիշերնե­րին, երբ օդի ջերմաստիճանր 0 °0-ից ցածր է:

Մթնոլորտային ո՞ր տեղումներն են առավել շատ դիտվում ձեր բնա­կավայրում:

Մեր բնակավայրում տեղումները հիմնականում լինում են ձյան ու անձրևի տեսքով:

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրատարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով