1․Կետերի փոխարեն է, օ, ե,ո տառերից մեկը գրի´ր: Ուղղագրական բառարանի օգնությամբ ճշտի´ր այդ բառերի գրությունը:

Միջօրեի շոգից ու տոթից կարծես ամեն ինչ հալվել ու անէացել էր: Թվում էր, թե բացի օձերից ոչ մի կենդանի արարած չկա աշխարհում: Լավ էր, որ նախորոք պատրաստվել էինք: Կեսօրվա տոթին մնում էինք մեր զով սենյակում, երեկոն անցկացնում էինք բացօթյա տաղավարում:

2. Տրված բառերով նախադասություն կազմի´ր պահպանելով դրանց հաջորդականությունը: Ընդգծի´ր այն բառերը, որոնց ձևերը փոխվեցին:

Մրջյունների մի տեսակ թափառաշրջիկ կյանք է վարում:
Դրանք գիշատիչ քոչվոր մրջյուններ են:
Ջունգլիներում բոլոր կենդանիները փախչում են քոչվոր մրջյունների բանակից:
Մինչև անգամ հսկա փիղը շտապում է գլուխն ազատել նրանցից:

Վա՜յ քնած ճանապարհորդին, թափառաշրջիկ մրջյունները նրանից միայն կմախք կթողնեն:

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրատարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով