Կարդում ենք Վահագն Դավթյան

Շաբաթվա բանաստեղծությունները․ սովորիր անգիր

Հայաստա՛ ն, իմ հող, իմ մամուռ, իմ սեզ,
Ծերպերից կախված իմ կապույտ թախիծ,
Քարերից քամվող արտասուք իմ հեզ,
Քարերում նիրհող կրակե ծաղիկ…

Ախ, իմը սեր չէ, որ խոստովանեմ,
Իմը թախիծ է, մորմոք է արյան,
Քարերից քամվող արցունք է անեղծ,
Քարերում նիրհող հուր է սրբազան:

1․ Բացատրիր սեզ, թախիծ, ծերպ, հեզ, նիրհել, անեղծ, հուր բառերը։

սեզ- Առհասարակ՝ հացաբույսերի նմանություն ունեցող և սովորաբար կարճ ու հավասար կտրված՝ խուզված խոտ պարտեզներում, պուրակներում ևն:

թախիծ-Տխրություն, կսկիծ, տրտմություն:

ծերպ-Ճեղք, մի բանի մեջ բացված արանք:

հեզ-Մեղմ ու հանդարտ բնավորության տեր, քաղցրաբարո, խոնարհ:

նիրհել-Ննջել, կիսաքուն վիճակի մեջ լինել:

անեղծ-Չեղծված, չվնասված, անխաթար:

հուր-այլուն, բոցափայլ, շողշողուն:

Ես ի՞նչ կանեի, եթե չլիներ հողն այս մի պատառ,
Թե ճամփիս վրա չխշշար բարդին այս բարձրակատար,
Թե չշնչեի բուրմունքն այս հողի, ուրցի, փշատի,
Թե աշնան քամին թոնրի հոտն առած, դեմս չվազեր,
Ես ի՞նչ կանեի․․․

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրատարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով