Հաշվետվություն մայրենի

  1. Ո՞րն է քո սիրելի վայրը Արևելյան դպրոցում, կցի՛ր նաև լուսանկարը։

Իմ ամենասիրելի վայրը մեր մանկապարտեզի բակն է։ Հենց այնտեղ էինք ես Կարապետյան Մարկի հետ շագանակներ հավաքում։ Բայց ամենաշատը ես հիշում եմ, երբ այդտեղ մենք Տրնդեզ տոնեցինք։

  1. Ո՞վ է դպրոցի քո ամենալավ ընկերուհին, ընկերը, ուսուցիչը, որ միշտ քեզ օգնել է: Նկարագրիր և բնութագրիր նրան։

Իմ ամենալավ ընկերը Դավիթ Աբրահամյանն է։ Մենք իրար հետ ընկերություն ենք անում արդեն ինը տարի։ Մենք նույն օրն էինք եկել պարտեզ և այդ նույն օրն էլ ծանոթացանք։ Մյուս իմ ամենալավ ընկերը Խաչատրյան Մարկն է, մենք նրա հետ ծանոթացանք փոքրերի քոլեջում, նա շտա հումորով և ուրախ մարդ է։

  1. Ո՞րն էր այս տարվա քո ամենասիրելի նախագիծը։ Պատմի՛ր այդ նախագծի մասին: Կցիր նաև հղումը։

էկսկուրսիա դեպի միջին դպրոց

  1. Ի՞նչ  գրքեր ես կարդացել այս ուսումնական տարվա ընթացքում։ Կցի՛ր ցանկը, բլոգիդ «Իմ գրադարանը» բաժնի հղումը։

երեք հրացանակիրները,link

  1. Ո՞րն է այս տարվա քո սովորած ամենասիրելի բանաստեղծությունը: Կցիր հղումը։

ԳԱՐՈՒՆ, Վահան Տերյան, Հ,Սահյան գարուն է գալիս

  1.  Ի՞նչ գիրք ես կարդում հիմա, գրի՛ր վերնագիրը, հեղինակի անունը։
  2. Ո՞րն էր այս տարվա քո սիրելի առարկան և ինչո՞ւ։

Այս տարվա իմ ամենասիրելի դասը մայրենին է, Քանի որ ընկեր Մարինեն շատ բարի է և ինձ դուր է գալիս այս դասը։

  1. Ի՞նչ ճամփորդությունների ես մասնակցել այս տարվա ընթացքում։ Թվարկի՛ր, տեղադրի՛ր պատումներիդ հղումներն այդ ճամփորդություններից։

Այցելություն Թումանյանի թանգարան

Չարենցի տուն-թանգարանում

  1. Պատմիր քո ընտրությամբ գործունեության մասին։ Ի՞նչ դասընթաց ես ընտրել, ո՞վ է ուսուցիչը, ինչպե՞ս եք աշխատում, ի՞նչ եք ստեղծել․․․

Մեր ընտրությամբ գործունեության դասատուն ընկեր շողիկն է նա շատ բարի է։ Ինձ և իմ ընկերներին շատ դուր եկավ այս տարին։

  1. Ի՞նչ կանես  6-րդ դասարանում, որ չես արել 5-րդ դասարանում:

Որոշել եմ գնալ գրադարան և գրքեր կարդալ

  1. Նշիր մեկ բան, որը քո այս տարվա ձեռքբերումն ես համարում։

ոչ

  1. Միջին դպրոց գնալուց հետո ամենաշատը ի՞նչ կամ ո՞ւմ կհիշես Արևելյան դպրոցից։

Ընկեր Սմբատին, Ընկեր Մարինե, միս Անի, և Գայանե Գամլետովնաին

  1. Քո կարծիքով ի՞նչ է սպասվում քեզ Միջին դպրոցում:

Դաժանություն

  1. Քո կարծիքով ի՞նչ կա Միջին դպրոցում, որ չկա Արևելյան դպրոցում։

նոր դասատուներ

  1. Ո՞րն ես համարում քո այս տարվա լավագույն լուսանկարը, տեղադրի՛ր այստեղ:

 

  1. Ի՞նչ հարց կավելացնեիր այստեղ։

ձեզ դուր գալիս է տեղափոխվել միջին դպրոց

Այցելություն Թումանյանի թանգարան

Մենք այսօր գնացել էինք Հովհաննես Թումանյանի թանգարան, այնտեղ տեսանք, թե որտեղ է Հովհաննես Թումաննյանը ապրել, թե ինչքան երեխա ե ունեցել և այլն, Բայց ինձ ամենաշատը հետաքրքրեց որ նա ծնվել է իրենց տան մեջ։ Մենք մասնակցեցինք կրթական ծրագրին, ինձ շատ դուր եկավ այս ճամփորդությունը։

Առյուծ

Առյուծը գազանների արքան է: Այդ «տիտղոսին» ոչ ոք չի կասկածում, և ոչ մեկը չի վիճարկում: Իսկ ինչո՞ւ հատկապես առյուծին է շնորհվել այդ տիտղոսը: Նա գիշատիչներից ամենաուժե՞ղն է: Հազիվ թե: Ուժով, կարելի է ասել, զիջում է վագրին: Ամենաճարպի՞կն է: Նույնպես՝ ոչ. Նա զիջում է ընձառյուծին: Գիշատիչներից ամենախոշո՞րն է: Դարձյալ ոչ. սպիտակ արջը 700-800 կիլոգրամ է կշռում, նույնիսկ վագրը, որ 300 կիլոգրամ է, ավելի խոշոր ու ծանր է: Հասուն արու առյուծի առավելագույն քաշը 230 կիլոգրամից ավել չէ: Եվ, համենայն դեպս, առյուծն է գազանների արքան: Եվ նա այդ տիտղոսը կրելու իրավունքն ունի: Ըստ երևույթին, առյուծին գազանների արքա են կոչել ոչ թե ուժի, այլ՝ կեցվածքի համար, վեհ ու հպարտ կեցվածքի և նույնքան վեհ ու հպարտ բնավորության համար: Առյուծը բաց տարածությունների բնակիչ է, չի թաքնվում դարանում ու սպասում որսի: Նա որսի վրա բացահայտ է գնում՝ իր մռնչոցով բոլորին նախազգուշացնելով, որ գազանների արքան որսի է ելել: Եվ ամեն մի կենդանի էակ դողում է այդ «արքայական մռնչոցից»: Բայց առյուծը նաև մեծահոգի է, երբեք չի ոչնչացնում կենդանիներին, եթե կուշտ է:

1․ Ինչո՞ւ է առյուծն համարվում գազանների արքա:

որովետև նրա կծելու ուժը 15000 նյուտոն է, իսկ մյուս ցամաքային կենդանիներինը ավելի քիչ է

2․ Դուրս գրիր առյուծին բնութագրող բառեր:

արքա, խոշոր, ուժեղ

3․ Գրիր հոմանիշները՝ արքա, խոշոր, վեհ, կասկածել:

4․ Գրիր հականիշները՝ ոչ, ծանր, խոշոր, մեծահոգի, ոչնչացնել, կուշտ:

5. Ճարպկությամբ ո՞ւմ էզիջում առյուծը:

ընձառյուծին

6․ Տեքստից դուրս գրիր 5 բայ /գործողություն ցույց տվող բառ/։

որսալ, դողալ,մռնչալ, ոչնչանալ, շնհորվել

7․ Տեքստում գրված թվականները գրիր տառերով։

700-յոթ հարյուր

800-ութ հարյուր

300-երեք հարյուր

230-երկու հարյուր երեսուն

8․ Նախադասության ընդգծված բառերին ինչպիսի հարցին պատասխանող լրացումներ ավելացրու։

Նա կուշտ որսի վրա բացահայտ է գնում՝ իր ուժեղ մռնչոցով բոլորին նախազգուշացնելով, որ գազանների անհաղթ արքան որսի է ելել:

9․ Լրացրու բաց թողած տառերը․

Գախտնիք, վայրեջք, պարկել, զարդարվել, արթնանալ

10․ Կազմիր երեքական բառ հետևյալ ածանցներով՝

վածք-

ային-աներկնային, անմարդկային, ուժային

ական-թվական, սովորական,տպագրական

ակ-տնակ, օղակ,գալարակ

եղեն-ամանեղեն,գազեղեն

11․ Համացանցից գտիր հետաքրքիր փաստեր առյուծի մասին, 3-4 նախադասությամբ ներկայացրու։

  1. Առյուծի մռնչյունը լսվում է 8 կմ հեռավորությունից։
  2. Հասուն առյուծը ունի 30 ատամ։ Սակայն նա սնունդը չի ծամում, մասերի է բաժանում և այդպես կուլ տալիս։
  3. Այս գիշաիչների տեսողությունը գիշերը 6 անգամ ավելի լավ է, քան մարդունը։
  4. Բոլոր կատվազգիների մեջ ամենաբարձր հասակը ունեն առյուծները։

Եղեգնուհին մաս 5

Եղեգնուհու հրաշալի կար ու գործի համբավը հասավ մինչև թագավորի ապարանքը։
Թագավորի որդին կանչեց պառավին և զանազան կար ու գործի պատվերներ տվավ նրան։
Պառավը շուտով հասցրեց այդ ամենը, տղան նայեց, մնաց զարմացած, կարծես ձեռք ու ասեղ
չէր դիպած։
― Այ պառավ,― ասաց թագավորի որդին,― ո՞վ է կարել այս, պետք է ինձ ուղիղն ասես։
Պառավը չկարողացավ թաքցնել և ասաց, թե՝ այսպես ու այսպես մի աղջիկ ունիմ, նա՛ է անում
այս ամենը։ Թագավորի որդին ասաց.
― Ես պիտի տեսնեմ նրան։
Պառավն ասաց.
― Շատ լավ, բայց թույլ տուր՝ առաջ իրանից հրաման առնեմ, թող իր կամքովը լինի։
Տղան ասաց.
― Շատ լավ, բայց չուշացնես։
Պառավն ասաց աղջկանը, որ թագավորի որդին ուզում է նրա տեսությունը։ Աղջիկն ասաց.
― Շատ լավ. կասես իրան, որ մենակ չգա, այլ թող հետը բերե իր հորն ու մորը և իր
նորահարսին։ Դու ճաշի հրավիրիր նրանց, մի՛ վախենար․ ես ամեն պատրաստություն
կտեսնեմ, նրանց քաղցած չենք թողնիլ։
Պառավը հայտնեց թագավորի որդուն, և նա էլ, ինչպես ասել էր աղջիկը, վեր առավ հորն ու
մորը և հարսնացվին ու գնաց պառավին հյուր։
Եղեգնուհին դռան մոտ դիմավորեց նրանց և թագավորավայել ձևերով ու պատվով ներս
հրավիրեց հյուրերին։ Ամենքը մնացին հիացած։ Ի՜նչ գեղեցկություն, ի՜նչ շարժմունք, ի՜նչ
խոսք ու զրույց։ Եղեգնուհու հասակը իսկ և իսկ եղեգնի նման ճկուն ու ճոճուն, երբ խոսում էր՝
կարծես բերանից մարգարիտ էր թափվում, երբ ժպտում էր՝ երեսին վարդ-մանիշակ էր
փռվում։ Թագավորն իսկույն ճանաչեց, որ իր տեսած աղջիկը սա՛ էր, բայց ձայն չհանեց․
թագավորի որդին էլ թեպետ չէր տեսել, բայց սրտով իմացավ, որ սա՛ պիտի լինի իր
հարսնացուն․ իսկ բոշա աղջիկը ամենից շուտ ճանաչեց և ավելի ևս սև սևացավ։ Տուն մտան
թե չէ՝ սկսեց սրտնեղիլ.
― Ա՜խ, այս ո՞ւր բերիք ինձ,― ասաց,― մի՞թե մեզ կվայելե այսպիսի մի խրճիթ մտնել ու այս
սատանայի երեսը տեսնել։
Բայց նրա խոսքերին ոչ ոք ուշադրություն չդարձրեց, ամենքի ուշք ու միտքը գրավել էր
Եղեգնուհին։ Պառավի ուրախությանն էլ չափ չկար, տեսնելով իր աղջկա արած
ազդեցությունը, տեսնելով, որ թագավորն ու թագուհին պատրաստ են իրանք ծառայելու
նրան, բոլորովին ջահելացել էր և թև էր առել, թռչում, մերթ թագավորի ականջին էր քչփչում
մի բան, մերթ՝ թագուհու։ Պառավն այն էր ասում, որ իր աղջիկը հողեղեն չէ, այլ՝ երկնքից իջած
մի չնաշխարհիկ էակ է, որ նրա ձեռքին ամեն ինչ հնարավոր է, և այլ այսպիսի գովություն ու
փառաբանություն։ Վերջը թագավորն ասաց.
― Սիրո՛ւն աղջիկ, մենք քեզ հետ խոսելուց չենք կշտանալ, քեզ հետ ապրողի համար տարին
մի ժամվան պես կանցնի, լավ կլինի, ուրեմն, որ շուտ ասես մեզ, թե՝ ո՞վ ես, ի՞նչ տեղից ես
ընկել այստեղ, ովքե՞ր են քո հայրն ու մայրը և որտե՞ղ են կենում։
Աղջիկն ասաց.
― Ողջ լինի թագավորը, ես իմ մասին ոչինչ չեմ կարող ասել, բայց եթե թույլ կտաք ձեր
աղախնին, և ձանձրություն չի լինիլ ձեր մեծությանը՝ ես մի համառոտ հեքիաթ կասեմ։
― Շատ ուրախ կլինինք,― ասաց թագավորը,― ինչ որ ասես, մենք ուրախությամբ կլսենք։
Եղեգնուհին մեջտեղ բերավ մի վազան չոր ճյուղ և տնկեց սուփրի մեջտեղը, մի մորթած ու
մաքրած հում կաքավ էլ շամփուրը քաշած՝ բերավ, դրավ սուփրի վրա և ասաց.
― Այն, ինչ որ ես ասելու եմ, եթե ստույգ լինի, թող այս կաքավը անկրակ խորովվի, և այս
վազան չոր ճյուղը դալարի։
Ամենքն էլ աչք ու ականջ դառան, որ տեսնեն՝ աղջիկն ի՞նչ պիտի պատմե։ Աղջիկն սկսեց.
«Մի թագավոր մի որդի ուներ մինուճար։ Երբ որ որդին հասավ, և թագավորն ուզեց նրան
ամուսնացնել՝ նա ասաց.
― Հա՛յր, ես կամուսնանամ, բայց իմ ամուսինս պետք է հոր ու մոր ծնունդ չլինի»։
Այս ասաց աղջիկը և, դառնալով կաքավին, հարցրեց.
― Այդպես չէ՞, կաքա՛վ։
Կաքավը պատասխանեց.
― Այդպե՛ս, տիրուհի։
Հետո աղջիկը դարձավ վազանը և ասաց.
― Վա՛զն, ուրախացիր, խաղող վեր կալ։
Վազը դալարեց և սկսեց ծաղկել։ Կաքավն էլ սկսեց թշթշալ ու խորովվել, ինչպես կրակի վրա։
Աղջիկը շարունակեց.
«Ճար չկար, թագավորը շատ ման եկավ, որ իր որդու ուզած մի աղջիկ գտնե, վերջը մի
ծերունու խորհրդով նա մի եղեգն կտրեց, ձգեց գետը․ եղեգն իսկույն աղջիկ դառավ և
ընկղմվեց գետի մեջ»։
― Այդպես չէ՞, կաքա՛վ։
― Այդպե՛ս, տիրուհի։
― Վա՛զն, ուրախացիր, խաղող վեր կալ։
Կաքավն սկսեց խորովվել, իսկ վազը խաղող վեր կալավ։ Բոշա աղջիկը գլխի ընկավ, որ հիմա
իր չարագործությունը պիտի պատմե, սկսեց սրտնեղիլ, տրտնջալ, թե՝ շոգ է, չի կարող նստել,
տուն է ուզում գնալ։
― Շատ ես շտապում,― ասաց թագավորը,― հիմա կտանենք քեզ ուր որ հարկավոր է։
Աղջիկը շարունակեց.
«Աղջիկը մերկ էր, չէր կարող ջրիցը դուրս գալ։ Թագավորն ասաց.
― Այստեղ սպասի՛ր, ես քեզ համար հագուստ կուղարկեմ, կհագնես ու կգաս։
Թագավորը գնաց թե չէ, որտեղից որ էր՝ մի աղջիկ դուրս եկավ, դեմքն այլանդակ ու սև, արա՞բ
էր արդյոք, թե՞ խափշիկ, բոշա՞ էր, թե՞ ղարաչի, խաբեց աղջկանը, դուրս քաշեց ջրիցը,
խեղդեց, գցեց ջուրը և ինքն ընկղմվեց նրա տեղը։ Եկան նաժիշտները և նրան տարան
թագավորին հարսնացու»։
― Այդպես չէ՞, կաքավ։
― Այդպե՛ս, տիրուհի։
― Վա՛զն, ուրախացիր, խաղող վեր կալ։
Բոշա աղջիկը տեղից վեր կացավ, էլ չկարաց դիմանալ։
― Դա սատանա է,― ասաց,― և ինչ որ ասում է՝ բոլորն էլ սուտ է. դա ուզում է հիմա իմ տեղը
բռնել և հնարում է այդ բանը, դա կախարդ է։
― Լա՛վ,― ասաց թագավորը,― դու կարող ես գնալ տուն։ Նաժիշտնե՛ր, սրան տարեք տուն և
լավ պահպանեցեք մինչև մեր գալը։
Եղեգնուհին պատմեց բոլորը, մինչև կաքավը խորովվեց, ու խաղողն էլ հասավ։ Խորովածը
կերան և վրան էլ՝ խաղողը։ Եղեգնուհուն տարան պալատը, յոթն օր, յոթը գիշեր հարսանիք
արին, իսկ բոշային կապեցին մի ձիու պոչից և, քարեքար տալով, սատկեցրին։ Չարն այնտեղ,
բարին այստեղ։

1․Հատվածից դուրս գրիր անծանոթ բառերը և բառարանի օգնությամբ բացատրիր:

ապարանք — Պալատ

համբավ — տեղեկություն

սրտնեղել — բարկանալ

ազդեցություն — Տպավորություն

չնաշխարհիկ — սքանչելի

փառաբանություն — գովասանք

համառոտ — կարճ

սուփր — Սփռոց

ստույգ — ճիշտ

խափշիկ —Աֆրիկյան սևամորթ

ղարաչի — Անզգամ

2․ Հատվածից դուրս գրիր Եղեգնուհուն նկարագրող հատվածները։

չնաշխարհիկ, հրաշալի,

3․ Ինքդ կազմիր հարցեր և առաջադրանքներ հատվածի վերաբերյալ։

ԻՄ ԿԱԶՄԱԾ ՀԱՐՑԵՐԸ

Ընդունեցի՞ն արաջարկը եղեգնուհին և պառավը

2․ դուրս գրիր անծանոթ բառերը

3․ Թագավորն ճանաչեց եղեգնուհուն թե ոչ։

Այց միջին դպրոց

Մենք գնացել եինք միջին դպրոց: Այնտեղ մենք հանդիպեցինք ընկեր գոհարի հետ և փորց արեցինք: ինձ շատ դուր եկավ այդ էկսկուրսիան և ուզում եմ մինչ մեր միջին դպրոց տեղափոխվելը շատ անքամ ելի գնանք էկսկուրսիաի:

Կոչականով պատմություն

-Բարև, Մհեր, արի գնանք սար բարձրա՛նանք։

-Ոչ, Դավիթ, ես զբաղված ե՛մ։

-Մհեր, Ինչ ով ես զբաղվ՛ած։

-Դաս եմ անում, Դավիթ։

-Իսկ ժամը չորսին, Մհե՛ր։

-Ոչ, Դավիթ, չեմ կարող։

-իսկ եթե ժամը իննին թեյ խմենք, Մհեր։

-Այո, ես համաձայնեմ, Դավիթ։

Եղեգնուհին 3-րդ

  1. Բացատրիր ուռկան, սաթ, խորշել, ընծա, ննջել բառերը:

ուռկան-. Ձուկ որսալու ցանցահյուս՝ թակարդ, թարբ, ձկնորսական ցանց:

սաթ-. Երրորդական շրջանի բույսերի քարացած դեղնագույն (կամ սև) խեժ:

խորշել-. Զզվել, գարշել, նողկալ:

ընծա-. Իր՝ առարկա ևն, որ ձրիաբար տրվում Է մեկին իբրև սիրո՝ բարեկամության արտահայտություն, նվեր:

ննջել-. Թեթևակի քնել, կիսաքնելու նման թմրության մեջ ընկնել:

  1. Ի՞նչ է նշանակում բախտը փորձել դարձվածքը:

Փորձել հասնել քո մտքին։

  1. Գրիր այլ դարձվածքներ բախտ բառով:

Բախտավոր աստղի տակ ծնված լինել,
Բախտի անիվը կանգ առնել,
Bախտը ուզել:

  1. Վերնագրիր հատվածը: Հրաշալի ձկնիկը

Վաճառականի խիղճը

Լինում է, չի լինում՝ մի գյուղացի։ Այս գյուղացին մի օր վերցնում է իր մինուճար որդուն և տանում քաղաք՝ մի վաճառականի, մի սովդաքարի մոտ աշակերտ տալու։ Երկար ման գալուց հետո մտնում է մի հարուստ վաճառականի խանութ և ասում.

― Պարո՛ն վաճառական, իմ որդուս աշակերտ չե՞ք վերցնի։

― Կվերցնեմ,― պատասխանում է վաճառականը։

― Քանի՞ տարով կվերցնեք։

― Տասը տարով։

― Տասը տարին մի մարդու կյանք է, ես արդեն ուժասպառ եմ եղել, ուզում եմ մի քանի տարուց հետո իմ որդու պտուղը ուտեմ, եթե կարելի է՝ երեք տարով վերցրեք։

― Ոչ, որ այդպես է՝ ութ տարով կվերցնեմ։

Վերջը հինգ տարով համաձայնում են, իսկ ռոճիկի մասին երկար խոսելուց հետո գյուղացին թողնում է վաճառականի խղճին, թե որքան որ կցանկանա վճարել հինգ տարուց հետո։

Անցնում է երկու-երեք տարի․ գյուղացու որդին շատ հմուտ գործակատար է դուրս գալիս՝ այնպես, որ բոլոր հարևանները շատ նախանձում են, որ այդ վաճառականն այսպիսի ճարպիկ գործակատար ունի, շատ են ցանկանում, որ այդ գյուղացու որդուն տանեն իրանց մոտ, չի հաջողվում, որդին ասում է, թե՝ իմ հոր խոսքը պետք է սրբությամբ կատարեմ, չնայած որ գրավոր պայման էլ չունին, որդին ազնիվ խոսքը գրավոր պայմանից ավելի է գերադասում։

Հինգ տարին որ լրանում է՝ գյուղից, մայրիկից նամակ է ստանում, թե. «Հայրդ մերձիմահ հիվանդ է, քո հաշիվներդ տիրոջդ հետ վերջացրու և եկ։ Փողի համար որքան որ կտա՝ չհակաճառես, որովհետև հայրդ քո վարձի համար թողել է տիրոջդ խղճին, որքան կտա՝ կվերցնես, շատ թե քիչ»։

Որդին շատ է տխրում այդ նամակի վրա և երկար մտածելուց հետո գնում է տիրոջ մոտ և ասում. «Մայրիկիցս նամակ եմ ստացել, թե՝ հայրդ մերձիմահ հիվանդ է, հաշիվներդ վերջացրու և ե՛կ»։

Վաճառականն առանց երկար մտածելու ասում է՝ գնա՛, ազատ ես։

Գործակատարը վրդովվում է, թե՝ պարո՛ն, բա ես հինգ տարի ծառայել եմ քեզ, թե ինչպես եմ ծառայել քեզ, այդ Աստված գիտե, վերև՝ Աստված, ներքև՝ դուք, հայրս մերձիմահ հիվանդ է, մեռնում է, իմ հաշիվս տվե՛ք գնամ։

— Ի՜նչ հաշիվ, ի՜նչ Աստված, քեզ ուտացրել, խմացրել և փեշակ եմ սովորեցրել, էլ ի՞նչ ես ուզում, քեզ ոչ մի կոպեկ չեմ տալ, որտեղ ուզում ես գնա։

Այդ ժամանակներում այդ քաղաքում մի այսպիսի սովորություն է լինում։ Եթե մեկը մեռնելիս է լինում, բարեկամներին ոչ թե մեռելի տերն է հայտնելիս լինում, թե՝ այսինչ մարդը մեռել է, պետք է թաղեն, այլ՝ ծխատեր քահանային հայտնելիս են լինում, թե՝ այսինչ մարդը մեռել է, պետք է հայտնի բարեկամներին, համքարներին, և ամեն մի ծախս պետք է քահանան անի և վերջումը հաշիվ ներկայացնի։

Գյուղացու որդին տեսնում է, որ իր տերը խիղճ չունի և իր խոսքի տերը չէ, մտածում է, թե՝ երբ որ մի մարդ խիղճ չունի, նա մեռածի հաշվում է, և ինքը կարող է գնալ քահանային հայտնել, թե՝ իր տերը մեռած է։

* * *Մյուս առավոտը գործակատարը վաղ գնում է եկեղեցի։ Առավոտյան ժամերգությունը վերջանալուց հետո դիմում է քահանային, թե՝ տերս վախճանվել է, պետք է բարեկամներին, համքարներին հայտնեք և թաղման ծախսերի պատրաստությունները տեսնեք։

Քահանան հայտնում է վաճառականի բոլոր բարեկամներին և համքարներին, որ երեկոյան գան վաճառականի տունը՝ հոգեհանգստին ներկա լինելու։

Երեկոյան քահանան տիրացուի հետ գնում է վաճառականի տունը և ի՜նչ է տեսնում՝ վաճառականը պատշգամբում նստած թեյ է խմում։

— Օրհնյա՛լ տեր, էս ո՞ր խաչից էր, որ դուք մեզ մոտ եք եկել, չէ՞ որ դուք տարեկան երկու անգամ եք գալիս։

— Աստված օրհնեսցե, որդի՛, անցնում էի ձեր տան մոտով, ուզեցի ձեզ այցելել և ձեր առողջությունը հարցնել։

Վերջապես խոսում են դեսից-դենից և տեսնում են՝ բակի մեջը վեց հոգի եկան և, տեսնելով վաճառականին քահանայի հետ խոսելիս, ետ են դառնում դեպի փողոց, հինգ րոպեից հետո գալիս են տասներկու հոգի և, տեսնելով վաճառականին և քահանային, դարձյալ փողոց են գնում։ Տասը րոպեից հետո գալիս են տասնութ հոգի և կրկին ետ են դառնում։ Տասնհինգ րոպեից հետո գալիս են քսանըչորս հոգի և դարձյալ ետ են դառնում։
Այս վաճառականը քիչ է մնում թե խելագարվի։

― Սա ի՞նչ բան է.― կանչում է ծառային, թե՝ գնա այն մարդկանցից մի քանիսին կանչիր։ Գալիս են հինգ-վեց հոգի։

― Ինչի՞ համար եք եկել և գնում։

― Մեզ ասացին, որ դուք մեռել եք, եկել ենք հոգոցի վրա։

Քահանան տեղը կանգնում է և ասում.

― Ես էլ հենց դրա համար եմ եկել։

Մյուս օրը վաճառականը գնում է թագավորի մոտ ու հայտնում գործի եղելությունը և ասում, որ իր գործակատարն ուզում էր իրան սաղ-սաղ թաղել, խնդրում է մի դատաստան։

Կանչում են գործակատարին։

Գալիս է գործակատարը։

Գործակատարը պատմում է գործի ամբողջ պատմությունը, թե ինչպես իր հայրը իրան աշակերտ է տվել վաճառականի մոտ և վարձատրության մասին թողել է վաճառականի խղճին։

Թագավորին պատմում է տղան, թե՝ քանի որ էս տերը խիղճ չունի, ինձ համար մեռածի հաշվում է, և ես դիմեցի այդ միջոցին։

Կանչում է թագավորը դահիճներին, թե՝ այս տղային տարեք կախեցեք։

Դահիճները տանում են կախելու։

Թագավորը հարցնում է վաճառականին, թե՝ էլ ուրիշ ասելու ոչինչ չունե՞ս։

― Ոչինչ չունեմ, թող տանեն կախելու, դա ուզում էր ինձ կենդանի թաղել,― ասում է վաճառականը։

Երկրորդ անգամ հարցնում է թագավորը վաճառականին, թե՝ էլ ուրիշ ասելու կամ գանգատ չունե՞ս։

― Ո՛չ, ոչինչ չունեմ ասելու, թող տանեն կախելու։

Երրորդ անգամ հարցնում է թագավորը և միևնույն պատասխանն է ստանում, թե՝ թող կախեն։

Թագավորը մարդ է ուղարկում դահիճների մոտ, թե՝ ե՛տ բերեք տղային, մի՛ք կախիլ։

Թագավորը հրամայում է դահիճներին, թե՝ վաճառականի՛ն տարեք կախելու։

Դահիճները տանում են վաճառականին կախելու։

Թագավորը հարցնում է տղային, թե՝ էլ ուրիշ ասելու կամ գանգատ չունե՞ս տիրոջդ վրա։

Տղան ձայն չի հանում։

Երկրորդ անգամ ասում է տղային, բայց դարձյալ պատասխան չկա։

Երրորդ անգամ հարցնում է տղային, թե՝ պատասխա՛ն տուր, խո էլ ոչինչ չունե՞ս ասելու։

Տղան լացակումած ասում է.

― Տե՛ր արքա, ես խղճում եմ նրա զավակներին, ես մտնում եմ նրանց դրության մեջ։ Նրա որդիքը պետք է լացեն, որ իրանց հորը կենդանի թաղում են։ Ես ոչ մի պահանջ չունեմ նրանից և հրաժարվում եմ մի որևէ վարձատրությունից։

Թագավորը կանչում է դահիճներին, թե՝ թողե՛ք վաճառականին, էլ մի՛ կախեք։

Թագավորը կանչել է տալիս քաղաքի հայտնի վաճառականներին և հայտնում, թե այս վաճառականը որքան որ կարողություն ունի՝ կիսեցեք և կեսը տվեք իր գործակատարին։

Այդպիսով, վաճառականի կարողության կեսը տալիս են իր գործակատարին և վերջ տալիս վաճառականի գանգատին։

Հարցեր և առաջադրանքներ՝

Բառարան՝

Սովդաքար — վաճառական
Համքար — արհեստակից
Հոգոց — հոգեհանգստյան արարողություն

Գրավոր աշխատանք

  1. Քեզ անծանոթ բառերը դուրս գրիր և բառարանի օգնությամբ բացատրի՛ր:

Սովդաքար — վաճառական
Համքար — արհեստակից
Հոգոց — հոգեհանգստյան արարողություն

Մինուճար – ընտանիքում մի երեխա
իմ որդու պտուղը ուտեմ – տեսնեմ, թե ինչ է սովրել իմ տղես
մերձիմահ հիվանդ – մոտիկ է մահին
դատաստան — դատարան

  • Թվարկի՛ր հերոսներին և բնութագրի՛ր նրանց  մեկ դիպուկ բառով:
    Որդին – հայրի րդին
    Հայրը – որդիի հայրը
    վաճառականը — հարուստ
    քահանան – հոգևորական
    մայրիկը —
    թագավորը — խելամիտ
  • Փորձի՛ր ապացուցել, որ թագավորը՝

ա. խելացի ու հնարամիտ էր
բ.  արդարադատ էր
գ.  բարի էր:

4. Մեղադրի՛ր վաճառականին:
Արդարացրո՛ւ վաճառականին:

5. Մեղադրի՛ր գործակատարին :
Արդարացրո՛ւ գործակատարին:

Եղեգնուհի․ 2-րդ մաս

  1. Դուրս գրիր անծանոթ բառերը և բացատրիր։

Սևադեմ-սև դեմք ունեցող

նաժիշտ-սպասավորուհի, աղախին,

որպիսություն-վիճակ, դրություն։

  1.  Վերնագրիր  հատվածը։

<<անլող աղչիկը>>

  1. Հատվածում գտիր հականիշ բառերով նախադասությունը և դուրս գրիր։

Չարն այնտեղ, բարին այստեղ:

  1. Շարունակիր նախադասությունները՝

 

  • Տղան ուզում էր այնպիսի աղջիկ, որ ո՛չ մայր ունենա, ո՛չ հայր:
  • Բարին հաղթում է չարին, որովհետև բարին Աստվածն է, իսկ չարը՝ սատանան:

Եղեգնուհին, մաս արաջին

Մի թագավոր է էլել։ Այս թագավորը մի որդի է ունեցել մինուճար։ Տղան որ հասել է, հայրն
ասել է.
― Որդի՛, ժամանակ է քեզ ամուսնանալու․ ո՞ւմ ես աչքադրել, ասա՛, գնանք նրան ուզենք, կամ
թե չէ մեզ կամք տուր, մենք ինքներս կընտրենք քեզ հարմար մի աղջիկ։

Որդին ասաց.
― Հա՛յր, ես միտք չունիմ աղջիկ ուզելու, իսկ եթե ուզելու լինիմ՝ պետք է այնպեսն ուզեմ, որ
հոր ու մոր ծնունդ չլինի։
Զարմանում է հայրը և ասում է.
― Այդպես բան անկարելի է։
Որդին ասում է.
― Անկարելի բան չկա, հա՛յր. Աստուծո ձեռին ամեն ինչ հեշտ է, նա կարող է քարերից էլ
մարդիկ շինել։
Քանի անգամ որ հայրն առաջարկում է որդուն ամուսնանալ, որդին միշտ այս է ասում, թե՝
հոր ու մոր ծնունդ ուզելու չէ։
Շատ որ ասում է որդին, և ասում է հավատալով և ոչ թե գիտությամբ՝ բանը դժվարացնելու
համար, թագավորն էլ է հավատում, որ կարելի բան է այդ, սկսում է փնտրել որդու ուզածի
նման մի աղջիկ։ Շատ է հարց ու փորձ անում, շատերն ասում են, որ լսել են, թե եղած է
այդպես բան, բայց իրանց աչքովը տեսած չեն և չգիտեն, թե որտե՛ղ կարոդ են մարդիկ ծառի
պես բսնել և չունենալ ո՛չ հայր և ո՛չ մայր։
Թագավորն իր որդու սիրույն համար ընկավ աշխարհքեաշխարհք և չոլեչոլ, շատ տեղ ման
եկավ, շատ տեղ հարց ու փորձ արավ, ոչինչ չգտավ։ Վերադարձին մի անտառի մեջ պատահեց
նրան մի ծերունի․ նրան էլ հայտնեց թագավորը, թե ինչի՛ է ման գալիս։ Ծերունին ասաց.
― Դրա համար հարկավոր չէ հեռու երթալ․ քո քաղաքի մոտ մի մեծ գետ կա, նրա ափին մի
եղեգնուտ կա, ուր մարդի ոտք ընկած չէ դեռևս, որովհետև այն տեղը սուրբ և անմատչելի է
համարվում, իսկ շատերն էլ կարծում են, որ այնտեղ աներևույթ ոգիք կան։ Կերթաս այնտեղ,
կընտրես եղեգներից ամենից գեղեցիկը, կկտրես չբանեցրած դանակով, կձգես ջուրը, և նա
իսկույն կդառնա աղջիկ՝ քո որդու հավանած։
Թագավորն ինչպես որ լսեց, այնպես էլ արավ։ Եղեգը աղջիկ դառավ և մնաց ջրի մեջ ընկղմած,
դուրս գալ ամաչեց, որովհետև մերկ էր։ Թագավորն ասաց.
― Սպասի՛ր այստեղ, ես քեզ համար հագուստ և աղախիններ կուղարկեմ, դու իմ հարսնացուն
ես․ քեզ պիտի ուզեմ իմ որդուս համար։― Այդ ասաց թագավորը և նրա անունն էլ դրավ
Եղեգնուհի, որ կնշանակե եղեգն աղջիկ։

  1. Բառարանի օգնությամբ բացատրիր եղեգնուտ, աներևույթ, անմատչելի բառերը։եղեգնուտ — Եղեգով պատված տեղ՝ վայր

    աներևույթ — Աննկատ

    անմատչելի — անհարմար

  2. Պարզ նախադասություններով ներկայացրու 1-ին հատվածում նկարագրված դեպքերի հաջորդականությունը։Մի թագավոր էր ապրում աշխարհում։
    Որոշեց որդուն ամուսնացնել։
    Եկավ ամուսնության ժամանակը։
    Տղան չեր ուզում ամուսնանալ։
    Տղան ասում է որ ես կամուսնանամ մենակ այն աղջկա հետ ով մարդկանց ծնունդ չեր։
    Սկսեց հարմար հարսնացու ման գալ։
    Ամեն մեկին հարցնումեր բայց ոչ վոք այտպիսի աղջիկ չեր տեսել։
    Անտառում մի ծերունու է տեսնում հարցնում է։
    Ծերունին ասում է որ մի գետ կա որտեղ եղեգներ են աճում քաղի ամենագեղեցիկը։
    Թագավորը այտպես է անում։
    Որոշ ժամանակ անց թագավոր մի աղջիկ է տեսնում։
    Աղջիկը գետից չի հելնում որովհետև նա մարկ էր։
    Թագավորը հրամայում է աղջկան շոր բերել է ևասում է։
    դու կլինես իմ որդու հարսնացուն։
  3.  Վերնագրիր  հատվածը։<<Որդու հրաժանքը>>
Զանցել գործիքագոտուն