Ամեն ամառ, ամեն օր, ես սպասում եմ գնալ Լոռու անտառները, Լոռու ձորը վերևից նայելու համար բարձրանալ վեր և կրկին տեսնել Լոռվա գեղեցկությունը: Քաղաքում մարդու ուղեղը միշտ լարված է, միշտ լի մեծամասնությամբ անպետք բաներով՝ ինչպես արագ փող աշխատել , ինչպես ապրել կյանքը ճիշտ։ Երբ մարդը հանգստանում է այդ ամեն ինչից, նա հասնում է հոգեպես կատարելության, նա հասկանում է, որ իրեն ոչ մի բան պետք չէ, բացի ամեն օր արթնանալուց, մարդը հասնում է երջանկության և նորից վերադառնում աղմկոտ քաղաք․․․