Առաջադրանքներ․
1)Ընտրիր տրված իրադարձության վերաբերյալ ճիշտ տարբերակը:
Հունվար ամսից հետո գալիս է գարունը:
- հավաստի իրադարձություն է
- պատահույթ է
- անհնար իրադարձություն է
2)Թվարկված իրադարձություններից ո՞րն է հավաստի իրադարձություն:
Ընտրիր ճիշտ տարբերակը:
- Մայիս ամսից հետո գալիս է հունիս ամիսը:
- Զառը գլորելիս բացվում է երկու թիվը:
- Մուրճով մետաղին խփելիս ձայն չի գալիս:
3) Հետևյալ իրադարձություններից որո՞նք են պատահույթներ.
ա) Դուք դուրս եք գալիս տնից և հանդիպում եք Ձեր վերևի բնակարանում ապրող հարևանին։
բ) Ուժգին քամի է փչում, իսկ ծառերի տերևները չեն շարժվում։
գ) Սեղանի թենիս խաղալիս Դուք հաղթել եք Ձեր ընկերոջը (որը նույնքան լավ է խաղում, որքան Դուք)։
դ) Թռչնակը ներս կթռչի Ձեր սենյակը։
բ անհնար է
4) Տուփում կա 10 կոնֆետ: Նրանցից 9-ը կարմիր թղթով են, մեկը` կապույտ: Տուփից, առանց նայելու, հանում են մեկ կոնֆետ: Կարելի՞ է արդյոք նախապես ասել, թե այն ինչ գույնի կլինի: Ի՞նչ երկու պատահական իրադարձություններ կարող են տեղի ունենալ:
կարող ես հանել կամ կապույտ կամ կարմիր
5)Տրված թվերը բաժանվում են 9-ի։ Որոշե՛ք, թե ինչ թվանշաններ պիտի գրված լինեն աստղանիշերի տեղում.
3528, 2187, 1197, 3465։
Տնային աշխատանք․
1)Պարզիր, թե արդյո՞ք հետևյալ իրադարձությունն անհնար իրադարձություն է:
Աշունից հետո գալիս է ամառը:
այո
2)Հետևյալ իրադարձություններից որո՞նք են հավաստի.
ա) Դուք միացրել եք լույսը, իսկ լամպը չի վառվել։ ոչ
բ) Զամբյուղում 10 խնձոր կար։ Երբ զամբյուղի մեջ դրեցին ևս մեկ խնձոր, այնտեղ եղավ 11 խնձոր։ այո
գ) Զամբյուղում 5 տանձ կար։ Երբ զամբյուղի մեջ 4 խնձոր էլ դրեցին, այնտեղ եղավ 9 խնձոր։ ոչ
դ) Հրաձիգը կրակել է և դիպել թիրախին։ ոչ
ե) Չորս մարդու համար ճաշ պատրաստելիս խոհարարը պղնձի մեջ լցրեց կես տուփ աղ։ Ճաշը աղի ստացվեց։այո
3)Գրե՛ք յոթ թվերի հաջորդականություն, որում՝
ա) առաջին թիվը 5-ն է, իսկ յուրաքանչյուր հաջորդը 4-ով մեծ է նախորդից.
5,9,13,17,21,25,29
բ) առաջին թիվը 3-ն է, իսկ յուրաքանչյուր հաջորդը 4 անգամ մեծ է նախորդից.
3,12,48,192,768, 3072,12288
գ) առաջին թիվը 2187-ն է, իսկ յուրաքանչյուր հաջորդը 3 անգամ փոքր է նախորդից.
2187,729,243,81,27,9,3
դ) առաջին թիվը 6-ն է, երկրորդը՝ 2-ը, իսկ յուրաքանչյուր հաջորդը հավասար է նախորդ երկուսի գումարին։
6,2,8,10,18,28, 46, 74,