Բարակ ուղին սողալով,
Ոտի տակին դողալով,
Ճամփի ծայրին բուսել է
Կյանքի ծառը շողալով։
Ի՜նչ լայն սիրտ է, որ ունի
Այս ճանապարհն Անհունի…
Մարդու, բույսի, գազանի
Եվ թևավոր թռչունի։
1.Բացատրի՛ր սողալ, բուսել, թևավոր բառերը: Կարող ես դիմել բառարանի օգնությանը:
սողալ– գետնին քսվելով շարժվել
բուսել –աճել, ծաղկել
թևավոր – թևեր ունեցող
2.Բանաստեղծության միջից դո՛ւրս գրիր ճանապարհ բառի հոմանիշները (իմաստով մոտ բառերը) :
ճանապարհ – ուղի, ճամփա
3.Բառարանից դո՛ւրս գրիր ճանապարհ բառի այլ հոմանիշները:
ճանապարհ – արահետ, շավիղ, կածան
4.Ինչպիսի՞ն կարող է լինել ճանապարհը, գրիր ճանապարհը նկարագրող բառեր:
Լայն, նեղ, ուղիղ, խորդուբորդ, ոլորապտույտ, ասֆալտապատ, խճապատ։
5.Ի՞նչ ճանապարհի մասին է խոսում Կոմիտասը:
Այս բանաստեղծության մեջ Կոմիտասն ուզում է ասել, որ ճանապարհը շատ բարի է և ամենքին տեղ է տալիս։ Իմ կարծիքով նա ուզում է ասել, որ ճանապարհը մարդկանց նման չէ, լավ կամ վատ, նա բոլորին ուղեկցում է։ Նա ճանապարհը համեմատում է կյանքի հետ, կյանքը նույնպես բոլոր տեսակի մարդկանց տեղ է տալիս։
6.Ներկայացրու մի հետաքրքիր դեպք, որ կարող է տեղի ունենալ այդ ճանապարհին:
Մարդն անցնում է անտառամիջյան կածանով և հանկարծ ծառերի արանքից դուրս է գալիս եղնիկն ու թպրտում տեղում՝ տեսնելով մարդուն։ Մարդու սիրտն էլ է թպրտում զարմանքից, բայց դա ոչ ոք չի նկատում։
7.Կոմիտասի «Ճանապարհ» բանաստեղծությունը արտահայտիչ կարդա, ձայնագրիր, պատրաստիր տեսանյութ կամ ռադիոնյութ: