Քվիդիչ գրքի մասին

Գիրքը այն մասին եր, որ կար մի կաղարդական երկիր, որտեղ մի երկրից բացի ոչմեկ չեր կարողանում ավելների վրա թռչել, այնտեղ խախում եին մի խաղ, որտեղ նրանք ավելների վրա մրցում եին արագության համար։ Ես շատ չհասկացա այդ գրքից մինչ այս պահը, բայց, որ շարունակեմ ինձ թվում է կհասկանամ, այդ գրքի ստեղծողները վախում եին հեռու երկրներ թողարկեին այդ գրքերը, որովհետև վախում եին, որ նրանք շատ շուտ կվաճառվեին, և տեղափոխելու հետ խնդիր կարաջանար, բայց դուրս թողարկեցին և այն հաջողվեց։ Իմ կարծիքը շատ դրական եր այդ գրքի մասին և կշարունակեմ ընթերցել։

Օշօյի առակները

Պայքար առանց կատաղության

Այս դեպքը եղել է մեծ իսլամական խալիֆ Օմարի ժամանակ: Նա պայքարում էր իր թշնամու դեմ մոտ 30 տարի: Թշնամին հզոր էր, և պայքարը տևեց մի ամբողջ կյանք: Վերջապես եկավ բարենպաստ պահը. թշնամին ընկավ ձիուց, Օմարը ծնկեց թշնամու վրա՝ նիզակը ձեռքին: Մի վայրկյան, և նիզակը կմխրճվեր թշնամու կուրծքը, և ամնե ինչ կավարտվեր: Բայց այդ պահին ահա թե ինչ կատարվեց. թշնամին թքեց Օմարի դեմքին, և նիզակը օդի մեջ քարացավ:

Օմարը ձեռքով մաքրեց դեմքը, ոտքի կանգնեց և ասաց.

— Վաղը մենք ամեն ինչ նորից կսկսենք:

Թշնամին ապշահար էր:

— Ի՞նչ պատահեց,-հարցրեց նա:- Ես 30 տարի այսպիսի պահի եմ սպասել, հուսալով, որ մի օր նիզակս կուրծքդ կխրեմ, և ամեն ինչ կվերջանա: Իմ բախտն այդպես էլ չբերեց, բայց քոնն ահա բերել է: Մի վայկյանում դու կարող էիր ամեն ինչ վերջացնել: Ի՞նչ եղավ քեզ:

Օմարը պատախանեց.

— Մեր պատերազմը սովորական պատերազմ չի եղել: Ես երդվել էի, որ պայքարելու եմ առանց ներքին զայրույթի: 30 տարվա ընթացքում ես պայքարել եմ առանց բարկության: Իսկ հիմա մեջս կատաղություն բարձրացավ: Երբ դու դեմքիս թքեցիր, հանկարծ այս ամենը անձնային դարձավ: Ես ցանկացա քեզ սպանել. դա իմ Եսից եկող ցանկություն էր: Մինչև այս պահը, 30 տարիների ընթացքում, երբեք այդպիսի խնդիր չեմ ունեցել: Մեր պայքարի պատճառն այլ էր: Դու իմ թշնամին չես եղել. մեր կռիվը երբեք անձնային չի եղել: Ես չեմ ցանկացել  քեզ սպանել , ես ուզել եմ գործը հաղթական ավարտի հասցնել: Իսկ հիմա մի պահ ես մոռացա իմ խնդիրը. դու դարձար իմ թշնամին, և ես ցանկացա ոչնչացնել քեզ: Ահա թե ինչու ես չեմ կարող քեզ սպանել: Մի խոսքով, վաղվանից նորից սկսում ենք:

Բայց պատերազմն այդպես էլ չվերսկսվեց: Թշնամին այլևս նույնը չէր:

— Սովորեցրու ինձ: Դարձիր իմ ուսուցիչը և հնարավորություն տուր ինձ աշակերտելու քեզ: Ես էլ եմ ուզում կռվել առանց զայրույթի:

Իսկ գաղտնիքը սա է. պայքարեք՝ մի կողմ թողնելով ձեր Եսը: Եվ եթե դուք կարողանաք կռիվ տալ առանց ներքին կատաղության, ուրեմն դուք ամեն ինչ անանձնային կարող եք անել, քանի որ բախումը ամենաշատն է շոշափում մարդու Եսը: Եթե դուք դա անեք, դուք կդառնաք ամենակարող:

Բայց հիմա դուք չեք կարողանում մինչև անգամ անանձնական սիրով սիրել:

Օմար թագավորը պայքարում եր իր թշնամիների դեմ, և նա չեր պայքարել կատաղությունով, և երբ նրա թշնամին թքեց նրա դեմքին, նա կատաղեց և սկսեց պայքարել կատաղելով։

 

Համարձա՛կ եղիր, փորձի´ր

Թագավորն իր հպատակներին Գլխավոր հրապարակ հավաքեց, որպեսզի պարզի, թե նրանցից ով կարող է կառավարական պաշտոն զբաղեցնել:

-Իմ հպատակնե´ր,- նրանց դիմեց թագավորը,- ձեզ համար դժվար առաջադրանք ունեմ: Հուսով եմ, ինչ-որ մեկն այն կլուծի:

Նա նրանց մի հսկայական դռան կողպեքի մոտ առաջնորդեց:

-Սա իմ թագավորությունում եղած ամենամեծ կողպեքն է: Ձեզանից ո՞վ կարող է այն բացել,-հարցրեց թագավորը:

Ոմանք իսկույն հրաժարվեցին: Մյուսները՝ ժողովրդի կողմից իմաստունի հարգանք վայելողները, կարևոր դեմքով երկար կողպեքն ուսումնասիրեցին, ապա խոստովանեցին, որ չգիտեն ինչպես բացել: Դրանից հետո մնացածներն ասացին, որ առաջադրանքն իրենց ուժից վեր է: Միայն մի երիտասարդ մոտեցավ կողպեքին, ուշադիր զննեց այն, այնուհետև փորձեց տեղից շարժել և վերջապես, ցած քաշեց: Ա՜յ քեզ հրաշք, կողպեքը բացվեց: Այն ուղղակի կողպած չէր:
Թագավորը հայտարարեց.
-Դու արքունիքում կարևոր պաշտոն կզբաղեցնես, որովհետև հույսդ դնում ես սեփական ուժերիդ վրա և չես վախենում փորձել:

 

Այս առակը պատմում է, մի հսկայական կողպեքի մասին, որը ոչմեկ չեր կարում բացել, և փաստորեն այն փակ չեր

Ոչ մեծ տարբերություն                                                                                          

Արևելքի տիրակալներից մեկը երազ է տեսնում. իբր թե  մեկը մյուսի հետևից ընկնում են նրա բոլոր ատամները: Նա վախեցած իր մոտ է կանչում պալատական երազահաններին: Նրանք լսում են և նրանցից մեկն ասում է.
— Տե′ր, երազն այն մասին է զգուշացնում, որ շուտով դու կկորցնես քո բոլոր հարազատներին:
Տիրակալը բարկանում է և հրամայում խեղճին բանտ նետել: Հետո կանչում է ուրիշ երազահանի :Նա լսում է երազը, մի փոքր մտածում և ասում.
— Տե´ր իմ, երազն այն մասին է պատմում, որ դու ավելի երկար կապրես, քան  քո բոլոր հարազատները:
Տիրակալն անասելի ուրախանում է և առատորեն վարձատրում երազահանին՝ լավ կանխատեսման համար: Պալատականները շատ էին զարմացել.
— Չէ՞ որ դու նրան ասացիր նույն բանը, ինչ որ այն խեղճ նախորդը: Բայց ինչո՞ւ նա խիստ պատժվեց, իսկ դու պարգևատրվեցիր,_ հարցրին նրանք:
Հետևեց պատասխանը.
— Մենք երկուսս էլ միանման մեկնաբանեցինք երազը: Բայց ամեն ինչ կախված  չէ նրանից, թե ինչ կասես, այլ նրանից, թե ինչպես կասես:

 

Այս առակը այն մասին է, որ մարդիկ լսում են միայն այն, ինչ ուզում են լսել։

Պարսկերեն

Դրոշը

• Իրանի դրոշը բաղկացած է երեք հորիզոնական գծից՝ կանաչ, սպիտակ և կարմիր։

• Կանաչը խորհրդանշում է իսլամն ու զարգացումը, սպիտակը՝ խաղաղությունը, իսկ կարմիրը՝ խիզախությունը և մարտիրոսությունը։

• Սպիտակ դաշտի կենտրոնում հատուկ էմբլեմ է՝ “Ալլահի” խորհրդանշական պատկեր՝ կազմված չորս կիսալուսիներից և մի սուր գծից։

• Կանաչ ու կարմիր գծերի սահմանին փոքր տառերով 22 անգամ գրված է «Ալլահու Աքբար»։

 

 

🗺️ Երկիրը

• Պաշտոնական անվանումը՝ Իրանի Իսլամական Հանրապետություն։

• Մայրաքաղաքը՝ Թեհրան։

• Իրանը գտնվում է Արևմտյան Ասիայում և ունի շուրջ 85 միլիոն բնակչություն։

• Երկիրը հայտնի է իր հարուստ պատմությամբ․ այստեղ ծնվել են Աքեմենյան, Պարթևական ու Սասանյան հզոր կայսրությունները։

• Իրանը նաև ունի աշխարհում ամենամեծ պաշարներից մեկը նավթի և գազի։

 

 

👥 Ժողովուրդը

• Իրանի բնակիչների մեծ մասը պարսիկներ են, բայց երկրում ապրում են նաև ազերիներ, քրդեր, թուրքմեններ, բելուջներ և այլ ազգություններ։

• Պաշտոնական լեզուն պարսկերենն է (ֆարսի), որը ունի հազարամյակների գրական և մշակութային ժառանգություն։

• Իրանցիները հայտնի են իրենց հյուրասիրությամբ․ հյուրին ընդունելը համարվում է մեծ պատիվ։

 

Հետաքրքիր փաստեր Իրանի մասին

 

1. Իրանը արաբական երկիր չէ, իրանցիները պարսիկներ են.

 

Մերձավոր Արևելքի երկրների մեծ մասում խոսում են արաբերեն, բայց իրանցիները խոսում են պարսկերեն։

 

2. Իրանն ունի իր օրացույցը.

 

Իրանի մասին հետաքրքիր փաստերից մեկն այն է, որ իրանցիներն օգտագործում են իրենց սեփական օրացույցը, որը արևային օրացույց է, ինչը նշանակում է, որ դրա ժամանակի հաշվարկը հիմնված է Արեգակի շուրջ Երկրի շարժումների վրա:

 

Տարվա առաջին օրը գարնան առաջին օրն է և այն կոչվում է Նովրուզ։ Տարվա ռաջին 6 ամիսններն ունեն 31 օր, հաջորդ 5 ամիսները՝ 30 օր, իսկ վերջին ամիսը սովորաբար ունի 29 օր, իսկ նահանջ տարիներին՝ 30 օր։

 

3. Իրան թե Պարսկաստան.

 

Պարսկաստանը Իրանի հին անունն է։ 1935 թվականին Իրանի թագավոր Ռեզա շահը փոխել է երկրի անունը Պարսկաստանից Իրան։ Իրան նշանակում է արիացիների երկիր։

 

4.Իրանցիներն ունեն հայերիս նման հետաքրքիր արտահայտություններ.

 

Ընկերների կամ ընտանիքի անդամների հետ խոսելիս հաճախ են օգտագործում մենք «Ղորբունեթ բերամ» կամ «Ֆադատ» արտահայտությունները, որ մոտավորապես նույնն են, ինչ «մեռնեմ քեզ», «մեռնեմ ջանիդ»:😘

 

5.Իրանցիները սիրում են թեյ.🍵

 

Իրանական թեյը եփած սև թեյ է՝ առանց կաթի։ Իրանում յուրաքանչյուր հավաքույթի ժամանակ թեյ են մատուցում, և իրանցիների մեծ մասը թեյ է խմում յուրաքանչյուր ճաշից հետո:

 

6. Իրանում բթամատը վատ նշան է, իսկապես վատ.

 

Երբ Իրանում եք, երբեք ցույց մի տվեք բթամատը վեր պահած նշանը👍: Հիմնականում բութ մատը վեր բարձրացնելը նման է միջնամատդ բարձր պահելուն:

 

7.Բուհերում ուսանողների մեծ մասը իգական սեռի ներկայացուցիչներ են.

 

Չնայած իգական սեռի զգալի սահմանափակումներին, որոնք խանգարում են նրանց միանալ որոշ համալսարանական դասընթացներին, Իրանում համալսարանական ուսանողների ավելի քան 65 տոկոսը կանայք են: Իրանցի կանանց համար բարձրագույն կրթության աստիճան ստանալը շատ կարևոր է:👩‍🎓

 

8.Իրանական Aragh Sagi խմիչքը թունդ ալկոհոլ է.

 

Ալկոհոլն Իրանում արգելված է արդեն 40 տարի, բայց դա չի նշանակում, որ իրանցիները մոռացել են իրենց ավանդույթները, ոմանք դեռ գաղտնի խմում են: Aragh Sagi-ն, որը հայտնի է նաև որպես «պարսկական օղի», սովորաբար պարունակում է 50% ալկոհոլ, բայց այն կարող է նույնիսկ ավելի բարձր լինել🥂:

 

9. Իրանը զրադաշտականության հայրենիքն է, որն աշխարհի հնագույն կրոններից մեկն է.

 

Կրոնը հիմնել է Զրադաշտ մարգարեն մ.թ.ա 6-րդ դարում։ Իրանում այսօր էլ ապրում են զրադաշտականներ։ Թեև իրանցիների մեծամասնությունը մուսուլմաններ են, զրադաշտականների որոշ հիմնական տոները դեռևս նշվում են բոլոր իրանցիների կողմից: Այդ տոներից են Նովրուզը, Յալդան, Չարշանբե Սուրին:

 

10.Փահլևանի և Զորխանեի ծեսեր.

 

Փահլեվանիի և Զորխանեյի ծեսերը Իրանի հնագույն ավանդական մարզաձևերից են, որոնք ընդգրկված են ՅՈՒՆԵՍԿՕ-ի ոչ նյութական ժառանգության ցանկում: Այս մարզաձևը նախկինում ծառայում էր որպես մարտիկներ պատրաստելու ավանդական համակարգ:

 

11. Եվ վերջին` Իրանը գեղեցիկ երկիր է՝ ապշեցուցիչ լեռներով, փարթամ անտառներով և զարմանալի լանդշաֆտներով, անապատներով ու հրաշալի մշակույթոց: Իրանցիները հայտնի են իրենց հյուրընկալությամբ:

“Բարձրունքի” հաղթահարում

Այսօր մենք ճամփորդեցինք դեպի Դավալվասար, այն գտնվում է Արարատ մարզի Արարատ գյուղի մոտ, ես այնտեղ առաջին անգամ չէի, բայց այս անգամ ևս շատ հետաքրքիր և զվարճալի անցավ Այնտեղ էր գտնվում Սուրբ Աստվածածին եկեղեցին։ Մենք մտանք եկեղեցի, պարեցինք, երգեցինք, բուժիչ խոտաբույսեր հավաքեցինք օրինակ նանա (կամ դաղձ) ուրց և այլն։Ես շատ գոհ եմ այս ճամփորդությունից և կցանկանայի գնալ ավելի շատ ճամփորդություններ նույն ուսուցիչների հետ:
Կազմակերպողներ` Լուսինե Խաչոյան, Դիանա Նազարյան, Անի Ավագյան

 

Հարգանքով` Մհեր Դանելյան

Քիմիա, կրկնություն

  1. Ի՞նչ քիմիական կապեր գիտես:
    Կովալենտային կապ – Կավոլանտային կապի ժամանակ ատոմները կիսում են իրենց էլեկտրոնները։
  2. Որո՞նք  են  նյութերի  փոքրագույն  կառուցվածքային  մասնիկները, սահմանել:
    Նյութի փոքրագույն մասնիկներն են ատոմները, որոնք կազմված են միջուկից և նրա կողքը պտտվող էլեկտրոններից, միջուկը կառուցվածքը պրոտոններ են և նեյտրոններ։
  3. Ո՞րն  է  կոչվում  պարզ նյութ,  սահմանել, դասակարգել,  գրել օրինակներ:
    պարզ նյութ է կոչվում այն նյութը որը կազմված է մեկ տարրից։
  4. Ո՞րն  է  կոչվում  բարդ  նյութ,  սահմանել, դասակարգել,  գրել օրինակներ:
    Բարդ նյութ է կոչվում այն նյութը, կազմված է մեկ և ավել տարրերից։
  5. Ինչպիսի՞  հատկություններ  ունեն  նյութերը, սահմանել, գրել  օրինակներ: Առաջադրանքներ. Ունենք երեք նյութ՝ Ածխաթթու գազ
    Ածխաթթու գազ (CO₂) – գազ, անգույն, անհոտ, չի այրվում
    Ամոնիակ (NH₃) – գազ, սուր հոտով, ջրում լավ լուծվող
    Նատրիում քլորիդ (NaCl) – բյուրեղային, պինդ, ջրում լուծվում է, էլեկտրահաղորդիչ լուծույթում
  6. Ինչպիսի՞ տարրերից  են  կազմված նյութը, ատոմների  քանակը (ինդեքսները)
    CO₂ = C – 1, O – 2
    NH₃ = N – 1, H – 3
    NaCl = Na – 1, Cl – 1
  7. Հաշվեք  հարաբերական  մոլեկուլային  զանգվածները՝Mr
    CO₂ = 12 + 16×2 = 44
    NH₃ = 14 + 1×3 = 17
    NaCl = 23 + 35.5 = 58

 

Պարսկերեն արտահայտություններ

Բարև-սալամ

բարի լույս-սոբհ բոխեյր

Բարի երեկո-ասր բեխեյր

հաջողություն-խոդա հաֆեզ

Ոնց ես-չեթորի

լավ եմ-խուբամ

դու ինչպես ես-թոչեթորի

չանդ սալեթե-քանի տարեկան ես

12-դավազդա

ես 12 տարեկան եմ-ման դավազդա սալ դարամ

ընտանիքի անդամներ

մայրիկ-մադար

հայրիկ-բաբա, ֆեդար

քույր-խահար

եղբայր-բարադար

տատիկ-մադար բոզորգ

պապիկ-պեդալ բոզորգ

 

Իմ սերունդը

Իմ սերունդը շատ և շատ տարբերվում է բոլոր ուրիշ սերունդներից, իմ սերունդը “դեգրադացվել”- է, որովհետև 90 տոկոսը չեն եղել գյուղում, չեն զգացել կյանքը առանց տեխնիկայի, հեռախոսների և այլն, չեն հասկանում, որ լիքը բաներ կախված է իրենցից, իրենց արածներից, ոչ  թե բախտից։ Ես շատ հուսահատված եմ իմ սերունդից,  եթե մի անգամ բարկանան իրենց վրա, նրանք արդեն կստանան հոգեկան վնասվածք։ Ես չգիտեմ՝ ինչու է այդպես  ստացվել ամեն ինչ, բայց ես հաստատ գիտեմ, որ իմ սերնդի երիտասարդները մեղք չունեն։

Ջրի կոշտություն-փորձ

Մենք ծորակի ջուր և թորած ջուր լցրեցինք հավասարաչափ տարաների մեջ, այնուհետեվ լցրեցինք մի կաթիլ հեղուկ օճառ, տարաները թափահարեցինք և արդյունքում ծորակի ջուրը ավելի շատ փրփրվեց, քան թորածը, դա ջրի “կոշտություն”-ից է կախված, որն նշանակում է ջրի առավել աղիությունը կամ պարունակում է ավելի շատ Կալցիյի և մագնեզիումի քանակը։

  1. Ի՞նչ է «կոշտ» ջուր:

Կոշտ ջուրը այն ջուրն է․ որը պարունակում է մեծ քանակով կալցիում

2.Ջրի կոշտության ի՞նչ տեսակներ գիտես:

Կոշտ ջուրը եռացնելուց հետո ջուրը վերլուծվում է և դառնում ոչ կոշտ

3. Առաջարկի՛ր ժամանակավոր կոշտությունը վերացնելու պարզ եղանակ:

եթե ծորակի ջուրը եռացնենք և նրա կոշտությունը կորավ, դա նշանակում է, որ այդ պրոբլեմը ժամանակավոր է։

Կրկնություն․Եռանկյունների հավասարության առաջին հայտանիշը

1)Ձևակերպեք եռանկյունների հավասարության առաջին հայտանիշը։

Եթե մի եռանկյան 2 կողմերով կազմված անկյունը հավասար է մյուս եռանկյան 2 կողմերով և դրանցով կազմված անկյունին, ապա եռանկյունները հավասար են։

2)OA=OD, OB=OC, <1=74o, <2=36o: Ապացուցեք, որ AOB և DOC եռանկյունները հավասար են:

Գտեք <ACD-ն։

Անկյուն AOB=COD, հակադիր անկյուններ, հետեևաբար եռանկյունները հավասար են

3)

AO = OC, <1 = <2

Անկյուն AOB=COB

BO- ընդհանուր կողմ

հետևաբար եռանկյունները հավասար են

Ապացուցեք, որ AB = BC:

4) ABC եռանկյան AB կողմը հավասար է 17 սմ, AC կողմը կրկնակի մեծ է AB կողմից,իսկ BC կողմը 10սմ-ով փոքր է AC կողմից։ Գտեք ABC եռանկյան պարագիծը։

5)