Բնակչության վերարտադրությունը

Որո՞նք են աշխարհի բնակչության կտրուկ աճի պատճառները:

 

Հին դարերում երկրագնդի բնակչությունը մեկ տարվա ընթացքում աճել է մի քանի հարյուր հազարով, XVIII–XIX դարերում՝ 5-10 մլն-ով, իսկ ներկայումս՝ շուրջ 80-85 մլն-ով։ Այսինքն` մեծանում է ոչ միայն աշխարհի բնակչության

թիվը, այլ նաեւ յուրաքանչյուր տարի ավելացող մարդկանց թիվը` բնակչության հավելաճը

Ինչու ՞ է անհրաժեշտ իմանալ բնակչության մասին տվյալները:

Բնակչության ճիշտ թիվն իմանալը ճանաչողական ու գործնական մեծ նշանակություն ունի։ Այդ թվով են պայմանավորված երկրի տնտեսականհզորությունը, նյութական բարիքների արտադրության եւ սպառման ծավալները, աշխատանքային ռեսուրսների թվաքանակը, զինվորական ներուժի մեծությունը: Երկրի եւ առանձին

բնակավայրերի բնակչության ճիշտ թիվն ու կազմն իմանալը կարեւոր է մանկապարտեզներ, դպրոցներ, հիվանդանոցներ, սպասարկման տարբեր ձեռնարկություններ հիմնելու համար։

 

Ինչու ՞ է զարգացած երկրներում բնակչության աճը ավել քիչ, քան ոչ զարգացած երկրներում, չնայած այն հանգամանքին, որ զարգացած երկրներում կյանքի պայմաններն ավելի լավ են: